Առաքում և Վճարում
Առաքման պայմանները
- Ձեր նախընտրած ապրանքները մատակարարելու համար անհրաժեշտ է նշել այն հասցեն, ուր պետք է առաքվեն դրանք։
- Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվերներ:
- Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:
Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո նկատում եք այլ ապրանքներ, որոնք ևս ցանկանում եք պատվիրել: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր և, մեզ տեղեկացնելով, չեղարկել նախորդը, կամ կապվել մեզ հետ և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերի մեջ:
Ուշադրություն
Պատվերի մեջ ավելացում կարող է կատարվել նախքան վճարումը։
Առաքման եղանակներն ու ժամկետները
Պատվերների առաքումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
- Առկա տեսականուց (https://shopme.am/category/in-yerevan/) առաքում Երևանում՝ 24 ժամվա ընթացքում
- Առկա տեսականուց (https://shopme.am/category/in-yerevan/) առաքում մարզեր և Արցախ՝ փոստով՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում
- Մնացած ողջ տեսականուց պատվիրելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում
- Առաքման ժամկետը հաշվարկվում է վճարման օրվանից սկսած։
- Առկա տեսականու առաքման պայմանները նույնն են, ինչ մյուս տարբերակների դեպքում, սակայն մեկ տարբերությամբ․
Երևանում պատվերը ստանալու պահին վճարումը կարող եք կատարել տեղում՝ կանխիկ ձևով։
Ուշադրություն
- Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառներով Ձեզ դուր չի գալիս և Դուք ցանկանում եք վերադարձնել այն, ապա այդ դեպքում պարզապես կգանձվի երկկողմանի առաքման գումարը և մնացած գումարը հետ կփոխանցվի ձեր հաշվեհամարին:
- Եթե առաքումը ձգձգվում է, որը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի՝ մեր կամքից անկախ, ապա այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:
Վճարման եղանակները
Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներով.
- Առցանց վճարում՝ MASTER CARD, VISA, ARCA և American Express քարտերով
- Բանկային փոխանցում։
- Կանխիկ վճարում առաքիչին տեղում՝ պատվերը ստանալուն պես։
Կանխիկ վճարման պայմանները
- Կանխիկ վճարումը հնարավոր է միայն առկա տեսականին (https://shopme.am/category/in-yerevan/) Երևանում առաքելու դեպքում։ Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարումը։
- Խնդրում ենք, մինչ առաքիչի հեռանալը, տեղում համոզվել պատվերի տեսքի և որակի մեջ և, եթե առաքված ապրանքը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին, ապա կարող եք վճարել միայն առաքման վճարը` 500 դրամ, իսկ ապրանքը՝ վերադարձնել։
- Կանխիկ վճարումները դոլարով կամ այլ արտարժույթով չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար: